Մահացել է ռուս հայտնի գրող Վլադիսլավ Կրապիվինը

ՌԴ Սվերդլովսկի անվան թիվ 1 տարածաշրջանային հիվանդանոցում մահացել է խորհրդային և ռուս գրող Վլադիսլավ Կրապիվինը: Նա 81 տարեկան էր: Ողբերգական լուրը հայտնել է նրա հարսը՝ «Կարավելլա» երիտասարդական ջոկատի հրամանատար Լարիսա Կրապիվինան:

Հուլիսի 15-ին Կրապիվինը հոսպիտալացվել էր ուղեղի կաթվածի և կորոնավիրուսի կասկածանքով, բայց տոմոգրաֆիան ցոիյց է տվել թոքաբորբի առկայությունը, որն ախտահարել էր թոքերի 25%-ը: Նա հիվանդանոցում անցկացրել է գրեթե մեկ ամիս, իսկ օգոստոսի 12-ին վիրահատվել է: Վլադիսլավ Կրապիվինի վիճակն այս գիշեր կտրուկ վատթարացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ գրողը մահացել է: Վլադիսլավ Կրապիվինը «Мальчик со шпагой», «Журавленок и молнии», «Трое с площади Карронад» ու շատ այլ գրքերի հեղինակն է: