Վայրի հրեշտակ. Ռոզալիան դարձել է «MAC cosmetics»-ի գովազդային դեմքը

Երգչուհի Ռոզալիան դարձել է «MAC cosmetics»-ի գովազդային դեմքը և ուրախացրել երկրպագուներին: Կրքոտ իսպանուհին հանդես է եկել վառ կարմիր սահմանափակ քանակով փայլուն շրթներկ «VIVA GLAM»-ի առաջին գովազդային արշավում:

Կարմիր գույնը այդքան բնական կերպով կրելու կարողությունը իսպանացիների արյան մեջ է, այնպես որ գովազդի հերոսուհու ընտրությունը կասկած չի հարուցել ոչ մեկի մոտ: Ռոզալիայի նոր գովազդային ֆոտոշարքի առաջին կադրերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: