Քեթի Փերին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի ծննդաբերությունից հինգ օր անց

35-ամյա երգչուհի Քեթին Փերին օրերս առաջին անգամ մայրացել է․ լույս աշխարհ է եկել նրա և 43-ամյա դերասան Օրլանդո Բլումի դուստրը։ Այժմ Քեթին վայելում է փոքրիկի ներկայությունն ու ընտելանում է իր նոր դերին՝ մայր լինելուն։ Ու չնայած բոլոր դժվարություններին և անքնությանը՝ երգչուհին չի կորցրել հումորի զգացումը։

Երեկ Քեթին հասկանալի պատճառներով չի կարողացել ներկա գտնվել «MTV VMA» երաժշտական մրցանակաբաշխությանը, թեև մտքերով վստահաբար այնտեղ է եղել։ Նա իր ինստագրամյան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպիսի տեսք ունի ծննդաբերությունից հինգ օր անց: Իհարկե, Քեթիի կերպարն ու կեցվածքը փոքր-ինչ հումորային են ստացվել:

Նշենք, որ առայժմ զույգը չի հրապարակել իրենց նորածին դստեր դեմքը, կիսվել են միայն նրա փոքրիկ ձեռքի նկարով։ Իրենց աղջկան ամուսիններն անվանել են Դեյզի Դավ: Երեխայի ծննդին զույգն անհամբերությամբ էր սպասում։ Բլումն ավելի վաղ խոստովանել էր, որ չի համբերում, թե երբ է դուստրը ծնվելու, իսկ Քեթին, որի հղիությունը համընկավ դժվարին ժանակաշրջանի հետ, պատմել է, որ երկար է եկել մայրանալու որոշմանը: