Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշը շուտով կնշի իր 1-ամյակը

Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում կիսվել է լուսանկարներով՝ հայտնելով, որ սեպտեմբերի 10-ին իր բրենդը՝ SKIMS-ը, կդառնա մեկ տարեկան։
Այդ առիթով Քարդաշյանը ներկայացրել է բոլոր հավաքածուների ամենասիրված մոդելները, որոնք ցուցադրել են ապրանքանիշի մոլի երկրպագուները։ Այո, այո, ինչպես միշտ Քիմն իր ապրանքանիշի գովազման համար նախապատվությունը տվել է ոչ թե պրոֆեսիոնալ մոդելներին, այլ սովորական կանանց։
Լուսանկարներին կից Քիմը շնորհակալություն է հայտնել բրենդի բոլոր սիրահարներին ու հայտարարել է, որ նրանց ոգեշնչման ու սիրո արդյունքում է հասել իր բոլոր հաջողություններին։