3 միլիոն ռուբլի մեկ տարվա համար․ որտե՞ղ են սովորելու Ալլա Պուգաչովայի և Գալկինի երեխաները

Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի ժառանգները կսովորեն Մոսկվայի Առաջին վարժարանում։ Այս հաստատությունում ուսուցումը միայն վճարովի է, բայց կլորիկ գումարի դիմաց դպրոցականներին առաջարկում են շատ հագեցած և բազմապրոֆիլ ծրագիր:
Մեկ աշակերտի համար վճարման տարեկան գումարը կազմում է 1 միլիոն 600 հազար: Ճիշտ է, Ալլա Բորիսովնան և Մաքսիմ Գալկինը ստացել են 10 տոկոս զեղչ երկվորյակներից մեկի ուսուցման համար։
Վարժարանի տարածքը գտնվում է անվտանգության տասնյակ աշխատակիցների հսկողության տակ, մուտքը ՝ էլեկտրոնային անցումներով է և նախնական հայտերով։

Առաջին դասարանում Լիզային և Հարրին սպասում են օրական միանգամից հինգ դաս, որոնք սկսվում են առավոտյան ժամը 8-ին և ավարտվում են 14:20-ին: Դասերից հետո աշակերտները կարող են հաճախել տարբեր զարգացնող խմբակներ։ Ընտրությունը շատ լայն է՝ սպորտ, օտար լեզուներ, երաժշտություն և արվեստ, թատերական ստուդիա։
Ի դեպ, Գալկինի և Պուգաչովայի երեխաներն արդեն մասնակցել են նորաձևության ցուցադրությունների, ինչպես նաև հասցրել են նկարահանվել գովազդում հայրիկի հետ միասին: