Gluk’oZa-ն հպարտանում է դստեր հաջողություններով

34-ամյա Նատալիա Իոնովայի (Gluk’oZa) 13-ամյա դուստրն իր առաջին բեմական քայլերն է անում: Դպրոցական աղջիկը որոշել է գնալ աստղային մայրիկի հետքերով: Լիդիա Իոնովան երազում է երգչուհի դառնալ ու ելույթ է ունենում «Lidus» կեղծանվամբ: Գլյուկոզայի դուստրը հանդիսատեսի առջև հանդես է եկել իր առաջին համերգով, որը տեղի է ունեցել Մոսկվայի այգիներից մեկում:

Լիդան մոտ երկու շաբաթ պատրաստվել է ներկայացմանը ու խոստովանել, որ շատ անհանգստացած էր: Արտիստուհին հպարտության զգացում է ապրում դստեր հաջողությունների համար ու այլ առիթով խոստովանել է, որ դստերը համարում է լիովին անկախ և տաղանդավոր երգչուհի: