Գարիկ Մարտիորսյանն այդ ժամանակ դեռ ապրում էր սևահեր կնոջ հետ․ Ժաննա Լևինան կիսվել է հիշողություններով

Շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ամուսնու հետ արխիվային լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում։
«Հեռավոր 2011 թվական. Մարտիրոսյանն այդ ժամանակ դեռ ապրում էր սևահեր կնոջ հետ»,- լուսանկարին կից գրել է Լևինան։
Երկրպագուները հեղեղել են լուսանկարը հաճոյախոսություններով՝ գրելով, որ Գարիկն ու Ժաննան ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։
Ինստագրամյան երկրպագուների մեծ մասն անգամ խորհուրդ է տվել Ժաննային կրկին դառնալ սևահեր։
Նշենք, որ Ժաննան շատ ակտիվ է սոցցանցերում: Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց դուստր Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։