Ինչո՞ւ է Արթուր Սմոլյանինովը համաձայն խաղալ ցանկացած ֆիլմում․ խոստովանություն

Օրերս 36-ամյա Արթուր Սմոլյանինովը դարձել է «Կինոն մանրամասների մեջ» ծրագրի նոր հերոսը։ Ծրագրի ձայնագրման ժամանակ դերասանը պատմել է, թե ինչպես է այժմ դասավորվում իր կարիերան, և հիշել է «9 վաշտի» ֆիլմի անհավանական հաջողությունը, որի նկարահանումներից հետո նա իսկական աստղ դարձավ: Արթուր խոստովանել է, որ այն բանից հետո, ինչ նա ամուսնացել է ու դարձել է 2 երեխաների հայր, նա համաձայնում է խաղալ յուրաքանչյուր նախագծում՝ հանուն ընտանիքի բարեկեցության։
«Երբ դու պատասխանատու ես քո հարազատների համար, դու պետք է աշխատես, որպեսզի կերակրես նրանց, պետք է երկնքից մի քիչ իջնես Երկիր։ Եթե կա ընտրություն ՝ ընտրում եմ, ոչ ՝ գնում եմ աշխատելու։ Ինձ հանգստացնում է այն միտքը, որ ես դա անում եմ, քանի որ պետք է»,- պատմել է Սմոլյանինովը աշխատանքի հանդեպ իր մոտեցման մասին։

Արթուրը նաև խոստովանել է, իհարկե հասկանում է՝ «9 վաշտի» հաջողությունը դժվար թե հաջողվի կրկնել։ Բացի այդ, դերասանը պատմել է, որ բավականին բարդ բնույթ ունի, որը խանգարում է իրեն շրջապատի հետ շփվելիս։ Ընդ որում Սմոլյանինովը նշել է, որ որդիները ՝ 4-ամյա Արթուրն ու 1-ամյա Մարկը, իրեն շատ են փոխել դրական ուղղությամբ․ դերասանը դարձել է ավելի մեղմ է, ավելի զիջող։
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսին Արթուր Սմոլյանինովն ամուսնացել էր իր գործընկեր, “Հայրիկի դուստրեր” սերիալի աստղ ԴարյաՄելնիկովայի հետ։ 2015 թվականի հոկտեմբերին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը ՝ որդին, որին հոր պատվին անվանել են Արթուր։ 2018-ի դեկտեմբերին ծնվեց երկրորդ որդին՝ Մարկը: Արթուրն ու Դարյան շատ հազվադեպ են կիսվում իրենց անձնական կյանքի մանրամասներով։