«Մթնշաղ» ֆիլմի աստղը ազատվել է 14 կգ ավելորդ քաշից և հիացրել երկրպագուներին իր նոր տեսքով

«Մթնշաղ»-ի երկրպագուները լավ են հիշում դերասան Փիթեր Ֆաչինելիին, ով ֆիլմում մարմնավորում էր Էդվարդի հոր՝ Կառլայլ Կալենի դերը։
Այժմ դերասանը Instagram-ում շատ սեքսուալ լուսանկարներ է հրապարակել և ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի 14 կիլոգրամ կորցնելուց հետո: Եվ այս ամենը հանուն բարի գործի. դերասանը սկսել է համագործակցել շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարող հիմնադրամի և NIC Tailor ներքնազգեստի ապրանքանիշի հետ, որպեսզի օգնի բարձրացնել շագանակագեղձի հիվանդության մասին իրազեկությունը:
«Այսօր ես սկսում եմ #NicTailorNoPants քարոզարշավը @prostatecancerfoundation-ի հետ համագործակցությամբ, որը հովանավորվում է Nic Tailor Underwear-ի կողմից։Պետք է ստիպել տղմարդկանց մտածել իրեցն առողջության մասին»,- լուսանկարին կից գրել է դերասանը։

Արտիստը նաև կիսվել է ցավալի փորձով։
«Ես գիտեմ, որ դա անհարմար է… բայց մենք պետք է սկսենք խոսել:
Տիկնայք, խրախուսեք ձեր տղամարդկանց դա անել և գնալ միջոցով ախտորոշման. իրազեկությունը կարող է փրկել կյանքեր. Շագանակագեղձի քաղցկեղն առաջանում է նհետևողականության պատճառով։ Հայրս կարողացել է փրկվել վաղ ախտորոշման շնորհիվ»,- հավելել է Ֆաչինելին։