Ո՞վ է Little Big-ի մեներգչի ամուսնալուծության պատճառը

Ընդամենը օրեր առաջ Little Big խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինն իր ինստագրամյան էջում հայտնեց երկրպագուներին, որ ամուսնալուծվում է։ Ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում նա անկեղծ խոսեց իր և կնոջ՝ ռեփ-կատարող Իրինա Սմելայի բաժանման պատճառների մասին։
«Սա ինքնաբուխ որոշում չէ։ Մենք մտածում էինք այդ մասին կես տարուց ավելի: Եկել ենք այդ որոշմանն անցյալ տարվա դեկտեմբերին։ Մենք կմնանք ընկերներ: Մենք, վերջապես, խոսեցինք. միմյանց նկատմամբ պահանջներ ունեինք, դրանք չափից շատ էին կուտակվել։ Եթե միասին մնայինք հանուն երեխայի, երկուսս էլ դժբախտանալու էինք»,- ասաց Իլյան։

Այս լուրից հետո համացանցն ակտիվ քննարկում է, թե ով է զույգի բաժանման պատճառը։ Նշենք, որ շատերի կարծիքով մեղավորը Little Big-ի անդամներից Սոնյա Տայուրսկայան է։
Ու թեև Տայուրսկայան ու Պրուսիկինը պնդում են, որ իրենք պարզապես ընկերներ են, Little Big-ի որոշ երկրպագուներ համոզված են, որ նրանք վաղուց ռոմանտիկ հարաբերությունների մեջ են։ Ընդ որում, այդ փաստը թաքցնում են նույնիսկ խմբի իրենց գործընկերներից։
Տեսնելով իր հասցեին այդ մեղադրանքները ՝ Little Big-ի մեներգչուհին ստիպված էր պատասխանել բոլորին։ Նա խոստովանել է, որ շատ լավ գիտի, թե ինչ է բաժանումը երկար տարիների համատեղ կյանքից հետո: Սոնյան հայտնել է, որ 8 տարի հարաբերություններ է ունեցել, որոնք նույնպես այդքան էլ լավ չեն ավարտվել։
«Մարդիկ իրենց կենդանիների պես են պահում։ Ես կհեռացնեմ բոլոր մեկնաբանությունները վիրավորանքներով, առնվազն այն պատճառով, որ իմ ընտանիքը կարդում է դրանք: Եթե ցանկանում եք ինձ վշտացնել, գրեք ինձ անձնական նամակ»,-դիմել է հեյթերներին Սոնյամ։