Վենետիկում մեկնարկում է 77-րդ միջազգային կինոփառատոնը՝ չնայած կորոնավիրուսի հարուցած դժվարություններին

Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 2-ին, որի ընթացքում կինոյում ունեցած ներդրման համար կշնորհվի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» հատուկ մրցանակը. այս տարի դրա «տիրուհին» բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնն է:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս տարվա կինոթառատոնն առանձնահատուկ է ստեղծված իրավիճակի պատճառով. «Բիեննալեի» ղեկավարությունը, որը զբաղվում է աշխարհի ամենահին կինոփառատոնի կազմակերպմամբ, ի սկզբանե էր կտրուկ որոշում կայացրել և հրաժարվել փառատոնը հետաձգելու կամ առցանց եղանակով կազմակերպելու տարբերակից:

1932 թ-ին՝ Բենիտո Մուսոլինիի կառավարման ժամանակ հիմնադրված փառատոնն իր գրեթե 90-ամյա պատմության ընթացքում ընդամենը մի քանի անգամ չի անցկացվել՝ պատմանակ տարբեր իրադարձությունների բերումով, բայց անգամ համավարակը այդ դեպքերի շարքին չդասվեց:

Կինոփառատոնի ծրագրում 50 երկրից ներկայացված 60 կինոնկար է ընդգրկված: