Ինչպե՞ս է անցել Տատյանա Բրուխունովայի և Եվգենի Պետրոսյանի հանգիստը Սոչիում (լուսանկարներ)

Համացանցում են հայտնվել 74–ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի և նրա 31 տարեկան կնոջ` Տատյանա Բրուխունովայի հանգստի լուսանկարները։
Զույգն ուղևորվել է Սոչի, հանգիստը վայելել ծովում և զբաղվել ակտիվ մարզաձևերով։ Պետրոսյանը ծովից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով, թե ինչպես է լողում ծովում և յուրացնում հիդրոցիկլ վարելու հմտությունները։
«Ինձ հարցնում են` ինչպես եք վերաբերվում ձեր տարիքին։ Պատասխանում եմ` նորմալ։ Ինձ ոչ թե իմ տարիքն է կաշկանդում, այլ իմ հասակակիցների տարիքը։ Նայում եմ նրանց ու մտածում` ինչու եք այդքան ծեր»,-գրել է Պետրոսյանը։
Մինչ երգիծաբանն ակտիվ սպորտով է զբաղվել, նրա երիտասարդ կինը լուսանկարվել է ծովի ֆոնին։