12 կիլոգրամ` ընդամենը չորս ամսվա ընթացքում. Սերգեյ Լազարևը կիսամերկ լուսանկար է հրապարակել

Մինչ որոշ աստղեր բողոքում են անցած «կարանտինային» ամառվա ընթացքում հավաքած կիլոգրամներից, Սերգեյ Լազարևն ապացուցում է, որ նիհարել հնարավոր է նույնիսկ նման պայմաններում:
Գլխավորը, ըստ երգչի, անընդհատ սառնարանի մոտ չվազելն է :
«Առանձնահատուկ չեմ մարզվում, կարևորում եմ միայն ճիշտ սնունդն ու վազքը», – պատմել է նա: Եվ ահա արդյունքը` մինուս 12 կիլոգրամ ընդամենը չորս ամսվա ընթացքում:

Ինստագրամյան հետևորդների մեծ մասը գնահատել է աստղի նոր տեսքը։ Բայց գտնվել են նաև նրանք, ովքեր պնդել են, որ Սերգեյ Լազարևին պետք է մի փոքր գիրանալ:
Ի դեպ, Լազարևը միակ աստղը չէ, ով այս ամռանը կարգի է բերել իր արտաքինը: Ամռան ընթացքում բավականին նիհարել է նաև Ռեգինա Թոդորենկոյի ամուսինը` Վլադ Տոպալովը
: Մարզումների շնորհիվ 14 կգ ավելորդ քաշից ազատվել էր նաև «Մթնշաղ»-ի աստղ Փիթեր Ֆաչինելին: