Cardi B-ն իր էջում հրապարակել է Նաստյա Իվլեևայի պարը

Նաստյա Իվլեևան շարունակում է ընդլայնել կապերը արևմտյան հայտնիների շրջանում: Կարանտինի ընթացքում նրան հաջողվեց ինստագրամյան ուղիղ եթեր դուրս գալ և զրուցել Ջարեդ Լետոյի հետ, իսկ այժմ նա կարողացել է իր վրա հրավիրել ռեփ կատարող Cardi B-ի ուշադրությունը։

Երկու օր առաջ բլոգերն իր Ինստագրամում հրապարակել է Cardi B-ի նոր WAP հոլովակի հիման վրա ստեղծված նոր չելենջին համապատասխան տեսանյութ, որում կրկնել է ռեփերի պարն այդ տեսահոլովակում։ Շուտով այդ տեսանյութը նկատել է հենց ինքը՝ Քարդին, և վերահրապարակել այն իր թվիթերյան էջում: Դժվար է հասկանալ, թե տեսանյութը դուր եկել է նրան, թե ոչ, քանզի Քարդին լակոնիկ է գտնվել իր հույզերն արտահայտելիս։ Բայց Նաստյայի երկրպագուներն ու հետևորդները արդեն խոսում են, որ համաշխարհային աստղի բլոգում հայտնվելուց հետո, ռուս հաղորդավարուհու հոնորարները կարող են ակնհայտորեն մեծանալ: