«Ամեն տարիք իր գեղեցկությունն ու հետաքրքրությունն ունի». Աստղիկ Սաֆարյանը նշել է իր 34-ամյակը (լուսանկարներ)

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը երեկ նշել է 34-ամյակը, ինչի առթիվ Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում արել:

«Ամեն տարիք իր գեղեցկությունն ու հետաքրքրությունն ունի, ուղղակի պետք է գտնել դրանք ամեն տարիքում։ Այսօրվանից ես կփնտրեմ դրանք նաև իմ այս տարիքում և համոզված եմ, որ կգտնեմ այն, ինչ փնտրում եմ։ Հաջորդ տարի այս օրը կասեմ` ինչ եմ գտել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այս շրջանում երգչուհին ընտանիքի անդամների հետ գտնվում է Իսպանիայում: