«Աստղային ուղի. Դիսքավերի» սերիալի 3-րդ եթերաշրջանում անսպասելի նորություններ կլինեն

«Աստղային ուղի.Դիսքավերի» ֆանտաստիկ սերիալի երրորդ եթերաշրջանում կհայտնվեն գենդերքվիր (գենդերային ինքնությունների լայն սպեկտր է, որոնք բացառապես տղամարդ կամ բացառապես կին չեն համարվում, դուրս են երկբևեռ գենդերային համակարգից) հերոս և տրանսգենդեր կերպար։ Այս մասին գրում է THR-ը։
Նոր կերպարները կխաղան գենդերքվիր դերասան Բլու դել Բարրիոն և տրանսգենդեր Իեն Ալեքսանդրը։

Բլու դել Բարրիոն կկատարի Ադիրա անունով գենդերքվիր անձի դերը, որն ունի բարձր ինտելեկտ։ Սցենարիստների խոսքով՝ Ադիրան երրորդ սեզոնում ընկերանալու է գեյ-զույգ Փոլ Ստեմետսի և Հյու Կալբերի հետ: Իեն Ալեքսանդրը մարմնավորելու է տրանսգենդեր Գրեյին՝ զգայուն հերոսի, որը բախվելու է ճակատագրի անսպասելի հարվածներին։
«Աստղային ուղի. Դիսքավերի» սերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 15-ին CBS All Access սթրիմինգային ծառայությունում: