Ինչո՞ւ է Թուրքիայում արգելվել «Cuties» ֆիլմի ցուցադրությունը. մանրամասներ

«Cuties» ֆիլմը չի ցուցադրվի Թուրքիայում: Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) որոշում է ընդունել`պահանջելով Netflix ամերիկյան ընկերությունից չեղյալ հայտարարել երկրի տարածքում ֆրանսիական «Милашки» ֆիլմի ցուցադրությունը:
Նշենք, որ ֆիլմը պատմում էր մահմեդական աղջկա մասին, ով պարային մրցույթին մասնակցելու համար հրաժարվել էր իր գլխաշորից: Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը համարել է, որ ֆիլմը կարող է ազդել թուրք երեխաներիհոգեսոցիալական զարգացման վրա:
Նշենք, որ ավելի վաղ արգելվել էր նաև «Եթե միայն» (If Only) սերիալը` նույնասեռականության հետ կապված կոնտենտի առկայության պատճառով: