Համացանցում է հայտնվել Ջեյմս Բոնդի մասին առաջիկա ֆիլմի նոր թրեյլերը

Համացանցում է հայտնվել Ջեյմս Բոնդի մասին առաջիկա ֆիլմի նոր թրեյլերը, ֆիլմ, որի պրեմիերան ապրիլից նոյեմբեր են տեղափոխել COVID-19-ի համավարակի պատճառով:
2 րոպե 34 վայրկյան տեւողությամբ հոլովակն սկսվում Է այն տեսարանից, որ գլխավոր հերոսը քիչ Է մնում մեքենան հարվածի, այնուհետեւ նա կամրջից թռչում Է պարանի վրա եւ խրվում պատի մեջ… Դինամիկ տեսանյութում նկարահանումներ կան նաեւ ցամաքում, օդում եւ ծովում, ինչպես նաեւ հետապնդումներ՝ ավտոմեքենաներով ու մոտոցիկլետներով:

Մի քանի անգամ կադրում հայտնվում են նոր հերոսներ. Ռամի Մալեքը, որը գլխավոր չարագործի՝ Սաֆինի դերակատարն Է, ձգտում Է վրեժ լուծել նշանավոր գործակալից, Անա դե Արմասը, որը մարմնավորում Է Բոնդի նոր ծանոթին, եւ Լաշանա Լինչը, որը ժամանակավորապես ստանձնում Է նրա գործառույթները:
«Մեռնելու ժամանակը չԷ» կինոնկարում Դենիել Քրեյգը Բոնդի դերում հանդես Է գալիս հինգերորդ անգամ: Նախագծի ռեժիսորը Քերի Ֆուկանագան Է, որը փոխարինել Է Դենի Բոյլին: Սցենարի վրա աշխատանքին մասնակցել Է Ֆիբի Ուոլեր-Բրիջը, հաղորդել Է ՌԻա Նովոստին: