Հայտնի բլոգերն ընկերուհու գլխին չար կատակ է խաղացել բաղնիքում և զայրացրել հետևորդներին

Աղջիկը որոշել է լոգանք ընդունել, որից հետո բլոգերը լսել է նրա ճիչը։

YouTube-բլոգեր Քրիսթեն Հենբին պրանկ է հրապարակել, որում կատակել է ընկերուհու` Ջեսմինի հետ` լոգարանի մեջ լցնելով գործվածքի համար նախատեսված ներկանյութով փրփուր։ Նրա արարքը, սակայն, զայրացրել է հետևորդներին։

Տեսանյութը տղան հրապարակել է Ինստագրամում։

Աղջիկը որոշել է լոգանք ընդունել, որից հետո բլոգերը լսել է նրա ճիչը։ Երբ բլոգերի ընկերուհին դուրս է եկել լոգարանից սրբիչով փաթաթված, պարզվել է, որ նրա ոտքերն ու ձեռքերն ամբողջությամբ կապտել են։

Հենբին ծիծաղել է նրա վրա` անվանելով «աշխարհի ամենաչար սմուրֆը»։ Թվիթերիի օգտատերերից մեկը այս տեսանյութը տարածել է իր էջում՝ ընդգծելով, որ պրանկերի արարքն ամենևին էլ ծիծաղելի չէ։ Օգտատիրոջ կարծիքի հետ շատերն են համաձայնել։