Հոնքերը սափրելուց հետո Լարիսա Գուզեևայի դուստրը մերկ լուսանկար է հրապարակել լոգարանից

Հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեևայի դուստրը՝ Օլգա Բուխարովան զարմացրել է երկրպագուներին՝ հրապարակելով ամբողջովին մերկ լուսանկար լոգարանից։ Նշենք, որ վերջին ժամանակներում 20-ամյա աղջիկը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրունում։Ավելի վաղ նա կիսովչափ սափրել էր հոնքերն ու շոկի էր ենթարկել ինստագրամյան հետևորդներին։ Օլգայի հետևորդները սոցիալական ցանցերում բազմիցս հարցրել են, թե ինչպես է դստեր բավականին էպատաժային արարքներին արձագանքում աստղային մայրը: Իսկ Գուզեևան մշտապես հավատացրել է, որ յուրաքանչյուր հարցում աջակցում է դստերն ու հիանում է նրանով։

Նշենք, որ 2019-ի ավարտին Օլգան հայտնել էր, որ բժիշկներն իր մոտ քաղցկեղ են ախտորոշել:
Նա իր միկրոբլոգում հրապարակել էր ուլտրաձայնային հետազոտության սենյակում արված լուսանկարը:
Սակայն լրագրողների հետ զրույցում Լարիսա Գուզեևան հանգստացրել էր բոլորին՝ ասելով, որ ուռուցքը բարորակ է և բժիշկները խոստացել են օգնել աղջկան ու լիարժեք բուժել նրան: