«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանն ամուսնանում է (լուսանկարներ)

Այսօր «Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանի հարսանիքն է: Ժամեր առաջ Ինստագրամի իր էջի սթորի բաժնում նա տեսանյութեր է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է նախապատրաստվում օրվան:

Էլիզան նաև լուսանկար է հրապարակել և մակագրել. «04.09.20»: Նշենք, որ հարսանիքը տեղի է ունենում Ռուսաստանում, որտեղ Էլիզան ապրում է:

Հիշեցնենք, որ Էլիզա Մուրադյանը Հայաստանը ներկայացրեց «Միսս Տիեզերք 2018» մրցույթում, սակայն լավագույն քսանյակ չանցավ: Թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային մրցույթների ամբողջ ընթացքում նրա կողքին էր իր ընտրյալը: Այն ժամանակ Էլիզան ասել էր, որ իրենց հարսանիքը հետաձգել են, որպեսզի ինքը կարողանա Հայաստանը ներկայացնել «Միսս Տիեզերք» մրցույթում: