Ո ՞ւմ հետ է հանդիպում Բրյուս Ուիլիսի դուստրը

Մեկ ամիս է անցել այն պահից, երբ 33-ամյա Արմի Համերը7 37-ամյա Էլիզաբեթ Չեմբերսը հայտարարել են 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվելու մասին, և ահա դերասանին արդեն նոր սիրավեպ են վերագրում:
Պապարացիները դերասանին լուսանկարել են Լոս Անջելեսում 32-ամյա Ռումեր Ուիլիսի հետ զբոսանքի ժամանակ։ Նշենք որ Ռումերը Բրյուս Ուիլիսի դուստրն է:

Ինչպես պնդում են այդ հանդիպման դիտորդները, զբոսանքը նման էր ժամադրության.Արմին շրջում էր Ռումերի կողքին` ջերմորեն գրկելով նրա իրանը:
Հայտնիները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրենց հարաբերությունները։