Ռոբերտ Դաունի կրտսերը հեռանում է Marvel-ից

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը հեռանում է Marvel-ից: Այդ մասին նա հայտարարել է SmartLess podcast – ում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ դերասանը կարող է հայտնվել «Սև այրի» ֆիլմում, որի գլխավոր դերակատարը Սքարլեթ Յոհանսոնն է, և որը պետք է թողարկվի այս աշնանը:
Podcast-ի հաղորդավարը Ռոբերտ Դաունի կրտսերին հարց է ուղղել այն մասին, թե ինչ փուլում են գտնվում իր նախագծերը Marvel ստուդիայի հետ, ինչին դերասանը միանշանակ պատասխանել է. «Դրանք բոլորն ավարտված են»:
Դեռ տարեսկզբին դերասանը նշել էր, որ դժվար թե շարունակի համագործակցել ստուդիայի հետ: