Վտանգավոր տեսարաններ, կրակող մեքենա, վրեժ. հրապարակվել է «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

Հրապարակվել է Դենիել Քրեյգի գլխավոր դերակատարմամբ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի նոր թրեյլերը, որում ընդգրկվել են ուշագրավ կադրեր այն մասին, թե ինչպես է «007 գործակալը» մի քանի անգամ վտանգում կյանքը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 52-ամյա դերասանը բավականին բարդ հնարքներով տեսարաններում է նկարահանվել՝ փորձելով բռնել Սաֆին անունով հայտնի խորհրդավոր չարագործին, որին մարմնավորում է 39-ամյա Ռամի Մալեքը: Մոտ 3 րոպե տևողությամբ թրեյլերը սկսվում է տեսարանով, որում «Բոնդը» հազիվ է խուսափում մեքենայի տակ հայտնվելուց:

Թրեյլերում երևում է նաև Բոնդին վտանգի մասին նախազգուշացնող Մեդելին Սվոնը, որին մարմնավորում է Լեա Սեյդուն, ով նաև օգնություն է առաջարկում վրեժի հարցում:

Հիշեցնենք, որ «Բոնդիանայի» 25-րդ մասի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 11-ին: