Գուֆի նախկին սիրեցյալը պատահմամբ ինտիմ բնույթի լուսանկար է հրապարակել

Ինչ կազուսներ ասես, որ չեն պատահում հայտնիների հետ, բայց թվում է, որ այս անգամ Գուֆի նախկին սիրեցյալը` Այզա Անոխինան, գերազանցել է մյուս բոլորին: Նախօրեին աստղը պատահմամբ ինտիմ բնույթի լուսանկար է հրապարակել ինստագրամյան էջի Stories բաժնում, որն ի սկզբանե, ինչպես խոստովանել է հեռուստահաղորդավարուհին, նախատեսված էր նրա սիրեցյալի` 29-ամյա Օլեգ Մայամիի համար: Իհարկե, հրապարակումն անմիջապես ջնջվել է, սակայն օպերատիվ օգտատերերը հասցրել են պահպանել լուսանկարը և տարածել համացանցում:

Բայց Այզան չի հուսահատվել և նույնիսկ կատակել է` ասելով, որ բոլորս էլ մարդիկ ենք և իրավունք ունենք սխալվելու:
Հիշեցնենք, որ նա արդեն մեկ տարի է, ինչ հարաբերություններ ունի երգիչ Օլեգ Մայամիի հետ, սակայն զույգը պաշտոնապես հաստատել է սիրավեպը միայն հունիսին «Սուպեր Այզա» ռեալիթի-շոուի ժամանակ: