Forbes-ը հրապարակել է 100 ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը (լուսանկարներ)

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիների ամենամյա վարկանիշայի ցանկը, որում ներառվել է 100 անուն: Վարկանիշային ցանկում ընդգրկվել են մոդելներ, երաժիշտներ, մարզիկներ և դերասաններ։

Ցանկը գլխավորում է Քարդաշյանների ընտանիքի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները։ Kylie Cosmetics-ի հիմնադիրն այս տարվա հունվարին իր ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի վաճառքի արդյունքում վաստակել է 590 մլն դոլար։

Երկրորդ տեղում Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը։ Նրա եկամուտը մեկ տարում կազմել է 170 մլն դոլար, որը ստացվել է գերմանական Adidas բրենդի հետ համագործակցության շրջանակում ստեղծված Yeezy մարզակոշիկների վաճառքից։

Առաջատարների եռյակը եզրափակել է թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։ Շվեյցարացի թենիսիստի կարողությունը գովազդային պայմանագրերի շնորհիվ ավելացել է 106,3 մլն դոլարով։

Ֆեդերերին հաջորդում է հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որի կարողությունն ավելացել է 105 միլիոն դոլարով։ Նա դարձել առաջին թիմային խաղացողը, որն իր կարիերայի ընթացքում 1 մլրդ դոլար է վաստակել։

Ամենաբարձր վարձատրվող հայտնիների հնգյակը եզրափակում է ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, որն այս տարի վաստակել է 104 միլիոն դոլար։

Ամենաբարձր վարձատրվող հայտնիների տասնյակում են ընդգրկվել նաև դերասան և ռեժիսոր Թայլեր Փերին (97 միլիոն դոլար), ֆուտբոլիստ Նեյմարը (95,5 միլիոն դոլար), ռադիո և հեռուստահաղորդավար Հովարդ Սթերնը (90 միլիոն դոլար), պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (88,2 միլիոն դոլար) և դերասան Դուեյն Ջոնսոնը (87,5 միլիոն դոլար):

Դերասան Ռայան Ռեյնոլդսը 71,5 մլն դոլարով զբաղեցրել է 18-րդ տեղը, երիտասարդ երգչուհի Բիլլի Այլիշը 53 մլն դոլարով 43-րդ տեղում է, իսկ դերասանը և կատակերգու Ջերի Սայնֆելդը 51 մլն դոլարով զբաղեցրել է 46-րդ տեղը։

Ինչպես նշում է աղբյուրը, կենդանի շոուները մեծ եկամուտ են բերել ամենամեծ երաժշտական անուններից մի քանիսին, այդ թվում՝ Էդ Շիրանին, որը Divide շրջագայության շրջանակում ձեռք է բերել 776 միլիոն դոլար։