Ազիզան պատրաստվում է ամուսնանալ հայ գործարարի հետ

Խորհրդային էստրադայի ու 90-ականների սեքս–խորհրդանիշ Ազիզայի ու մոսկվաբնակ հայ գործարար Դավիթ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը կանցնի արևելյան ճոխությամբ։
Հարսանեկան արարողությունը 270 000 դոլար կարժենա։ Ազիզայի հարսանեկան զգեստը կարելու է հայտնի դիզայներ Անիկա Կերիմովան։
Այն զարդարված է լինելու 60 կգ թանկարժեք քարերով։ Նա նաև նշել է, որ Ազիզայի զգեստն ավելի շատ ոչ թե հարսանեկան հագուստ է, այլ արվեստի ստեղծագործություն, որի նախադեպն աշխարհում չկա։ Սվարովսկու քարերով է զարդարվելու երկար, առանձնացող փեշը։

Կերիմովան համոզված է, որ Ազիզայի զգեստը գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում։
Նշենք, որ արարողությունը տեղի է ունենալու Մոսկվայի մարզում, հրավիրվել է շուրջ 600 մարդ։ Ըստ մամուլի` երգչուհին հյուրասիրության համար 50 կգ սև ձկնկիթ է պատվիրել։ Իսկ ուտեստների մեծ մասը հատուկ չվերթով Ռուսաստան է բերվելու Ուզբեկստանից։ Հարսանիքը նախանշված է սեպտեմբերի վերջին։