«Սանտա Բարբարա» սերիալի աստղն ինքնասպանություն է գործել

Դերասան Պիտեր Լիկասին, ով հայտնի է «Սանտա Բարբարա» սերիալից, ինքնասպանություն է գործել: Այս մասին Facebook-ում պատմել է նրա ընկեր Մայքլ Սիգելը:
Սիգելի խոսքով ՝ դա տեղի է ունեցել դեռ օգոստոսի 27-ին։
«Նա բարի ու առատաձեռն էր, ամեն ինչ կաներ ընկերների համար։ Բայց կոպիտ էր և միշտ հավատարիմ էր իր սկզբունքներին», – ասել է գրառման Սիգելը։
Մայքլը նաև պատմել է, որ Պիտեր Լիկասին պայքարել է դեպրեսիայի դեմ:

Փիթեր Լիկասին 1989 թվականին խաղացել է «Սանտա Բարբարայի» մի քանի դրվագներում, նաև հայտնվել է «Ծաղրածու մարդասպանները տիեզերքից» կատակերգական ֆիլմում:
Հետո խաղացել է թատրոնում։
Ամերիկյան «Սանտա Բարբարա» սերիալը համարվում է ամենաերկարատև հեռուստասերիալներից մեկն աշխարհում։ Այն ցուցադրվել է անցյալ դարի 90-ականների վերջին։ Տասը տարվա ընթացքում ցուցադրվել է մոտ 1823 սերիա։
Սերիալի սյուժեն կառուցված է հասարակության տարբեր շերտերին պատկանող 4 ընտանիքների շուրջ։ Հարուստ և ազդեցիկ Քեփվելներ, նրանց հավերժ, սակայն քիչ հաջողակ մրցակից Լոքրիջիները, ծառայողներ Պերկինսները և իսպանախոս Անդրադեները։