Dolce & Gabbana-ն նոր հավաքածուի ցուցադրությունն անցկացրել է Ֆլորենսիայում

Միայն Louis Vuitton-ը չէ, որ կարանտինային երկար դադարից հետո սկսել ուրախացնել նորաձևության սիրահարներին իր նոր հավաքածուներով։
Այժմ էլ Dolce & Gabbana-ն Ֆլորենսիայում ներկայացրել է տղամարդկանց և կանանց հագուստի նոր հավաքածուն: Շոուն սկսվել է քաղաքապետ Դարիո Նարդելի և Dolce & Gabbana նորաձևության տան ամբասադոր Մոնիկա Բելուչիի ելույթներով:
Շոուի անցկացման վայրը հենց այնպես չի ընտրվել։ Ամբողջ հավաքածուն նվիրված է Ֆլորենսիային: