Եվգենի Պետրոսյանին խնդրել են ընդհատել ելույթն ու անհապաղ լքել դահլիճը

Սոչիում անցկացվող «Յումորինա» ամենամյա փառատոնում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Եվգենի Պետրոսյանի ելույթը համերգասրահի բեմում տարհանման հայտարարության պատճառով ստիպված են եղել ընդհատել։ Հանդիսավար Յուրի Ասկարովը ոստիկանների պահանջով խնդրել է Պետրոսյանին ու հանդիսատեսին անհապաղ լքել դահլիճը:

Հումորիստներն ու երկրպագուները կատարել են պահանջը և արագ դուրս եկել դահլիճից։ Հայտնվելով միջանցքում մարդիկ սկսել են լուսանկարվել սիրելի հումարիստների հետ։ Դահլիճում ոչ մի վտանգ չեն հայտնաբերել, հավանաբար, ինչ-որ մեկը չար կատակ է արել՝ զանգահարելով ոստիկանություն, բայց ելույթն ամեն դեպքում խափանվել է, իսկ հավաքվածների տրամադրությունը փչացել։