«Հիմա ոչնչի մասին չեմ երազում»․ Էլեն Սարգսյանը՝ բնավորության լավ ու վատ կողմերի, սիրո ու մասնագիտության մասին

Դերասանուհի Էլեն Սարգսյանը, ով «Շիրազի Վարդը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու դերակատարն է, մինչ այդ նախագիծն արդեն հասցրել էր ճանաչում ձեռք բերել «Վերջին ուսուցիչը» սերիալում ու «Անհայտ բաժանորդը» ֆիլիմում մարմնավորած իր կերպարներով։ Քանի որ Էլենի երկրպագուներն ու սերիալի հեռուստադիտողներն ավելի լավ են ուզում ճանաչել նրան, այս անգամ Showbiz.amի հետ զրույցի ընթացքում Էլենը պատմել է իր մասին՝ շարունակելով մեր կողմից առաջարկված անավարտ մտքերը:


Մտերիմ մարդիկ ինձ դիմելիս Էլեն անունից բացի օգտագործում են նաև Էլուշ, Էլենսիտա, Էլենիկ և ընդհանրապես բոլոր հնարավոր տարբերակները իմ անունը փոփոխելու (հեղ․ ծիծաղում է)։

Ամենամտերիմ մարդիկ գիտեն, որ ես անկառավարելի եմ։

Քննադատություններին վերաբերվում եմ լավ։

Իմ կյանքն անգույն կլինի առանց ընկերներիս։

Հինգ տարի անց ես կդառնամ 30 տարեկան (հեղ․ ժպտում է)։

Մանկությանս ամենաքաղցր հուշերից չեմ կարող հիշել մեկը, դրանք շատ են։

Առաջին անգամ սիրահարվել եմ, երբ մանկապարտեզ էի հաճախում։

Կյանքը շատ կարճ է, որ վիճենք և նեղանանք միմյանցից։

Հանուն սիրո պատրաստ եմ սիրել:

Սիրել՝ նշանակում է հոգ տանել։

Աշխատանքի մեջ ինքնաքննադատ եմ։

Մասնագիտությանս մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս երևի տարբեր էմոցիաներ զգալը կերպարներիս միջոցով։

Ինձ կարող է ստիպել կարիերայից ժամանակավորապես հրաժարվել յուրաքանչյուր բան, ինչն այդ պահին ավելի կարևոր կլինի։

Կյանքս լիովին հաջողված կհամարեմ երևի հիմա կամ էլ երբեք։

Ամենից շատ երազում եմ… հենց նոր հասկացա, որ հիմա ոչնչի մասին չեմ երազում։

Բոլորից շատ սիրում եմ մայրիկիս։

Բնավորությանս ամենալավ կողմը հիասթափություննրից հետո արագ առաջ անցնելն է։

Բնավորությանս ամենավատ կողմն էլ երբեմն անհավասարակշռված լինելս է երևի։

Եթե երեք բառով նկարագրեմ ինձ, ապա կասեմ՝ էմոցիոնալ եմ, բարի ու անկանխատեսելի։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան