Վալերիայի որդին և հարսը հիասթափված են Թուրքիայում անցկացրած մեղրամիսից․ երգչուհու որդին պատմել է, թե ինչպես են փչացրել իրենց հանգիստը

21-ամյա Արսենի Շուլգինը և նրա 22-ամյա կինը՝ Լիանա Վոլկովան, հիասթափված են իրենց մեղրամսի ուղևորությունից: Նորապսակները պատմել են, որ թուրքական հյուրանոցի աշխատակիցները խափանել են իրենց հանգիստը:

Երգչուհի Վալերիայի որդին հարսանիքից մեկ շաբաթ անց իր կնոջ հետ մեկնել է Անթալիա: Շուլգինն ու Վոլկովան համար էին ամրագրել շքեղ «Rixos Premium Tekirova»-ում: Վալերիայի որդին հայտնել է, որ հյուրանոց մուտք գործելիս աշխատակիցները կորցրել են իրենց ուղեբեռը: Այդ պատճառով նորապսակները ստիպված են եղել երկու ժամ սպասել: Հետո պարզվել է, որ սենյակում չկա խոստացված երկտեղանի մահճակալը։ «Մենք նախապես նշել էինք, որ սենյակում լինի մեկ մեծ մահճակալ, բայց մտնելով սենյակ տեսնում ենք միմյանց միացված երկու առանձին մահճակալներ, որոնց մեջտեղում բավականին դատարկ տարածություն էր մնում: Գուցե դա մանրուք է, բայց այնքան էլ հաճելի չէ մեղրամիսի ճանապարհորդության ժամանակ», – ասել է Շուլգինը: Սկզբում նորապսակները որոշել են հարմարվել իրավիճակի հետ, բայց երբ գնացել են հյուրանոցին պատկանող լողափ ու տեսել, թե որքան անհարմար է այն և որ ողջ ափը ծածկված է խոշոր քարերով, որոնք քայլելիս ցավեցնում են ոտքերը՝ վերջնականապես հիասթափվել են ու տեղափոխվել այլ հյուրանոց։