Անջելինա Ջոլին շատ զայրացած է, որ Բրեդ Փիթը նոր սիրելիին տարել է իրենց կալվածք

Ըստ ինսայդերների՝ Անջելինա Ջոլին «կատաղության մեջ է» այն բանից հետո, երբ նախկին ամուսինը՝ 56-ամյա Բրեդ Փիթը, իր նոր սիրեցյալին՝ 27-ամյա մոդել Նիկոլ Պոտուրալսկուն տարել է ֆրանսիական կալվածք, որտեղ դերասաններն ամուսնացել են 2014 թվականին: «Chateau Miraval»-ը 50 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ խաղողի այգի է, որի մի բաժինը նախկին ամուսիններին է պատկանում:

«Էնջին կատաղած է և ապշած, որ Բրեդը կարող էր այդքան ցածր քայլի դիմել: Նա իսկապես հույս ուներ, որ նրանք կկարողանան կարգավորել խնդիրները, բայց այժմ դա բոլորովին բացառվում է: Նա վրդովված է, որ Բրեդը նոր ընկերուհու հետ հրապարակայնորեն շրջում է Եվրոպայով՝ իր անձնական կյանքը հասարակությունից գաղտնի պահելու փոխարեն»,- The Sunday Mirror-ին ասել է գաղտնի մնալ ցանկացող աղբյուրը: