«Եղել են պահեր, երբ ցանկացել եմ Բարաքին պատուհանից դուրս նետել». Միշել Օբաման` իրենց ամուսնության մասին

ԱՄՆ 44-րդ նախագահի կինը՝ Միշել Օբաման, ով հաջորդ ամիս ամուսնու՝ Բարաք Օբամայի հետ կնշի ամուսնության 28-րդ տարեդարձը, The Michelle Obama Podcast-ի ժամանակ պատմել է երկարատև ամուսնության մարտահրավերների մասին։

People ամսագրի հաղորդմամբ՝ ԱՄՆ առաջին տիկինը հաղորդավար Քոնան Օ’Բրայենի հետ զրույցում խոսել է դժվար պահերին չհանձնվելու կարևորությանն մասին։

«Եղել են պահեր, երբ ցանկացել եմ Բարաքին պատուհանից դուրս նետել։ Ու այս մասին ասում եմ, որպեսզի իմանաք, որ կարող եք համակվել նման բուռն զգացողությամբ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվել»,- ասել է Միշել Օբաման։

56-ամյա Օբամայի խոսքով՝ բոլոր հարաբերությունները լի են խնդիրներով, սակայն «մեր օրերում երիտասարդ զույգերը չեն ցանկանում աշխատել իրենց հարաբերությունների վրա»։

«Երբ երիտասարդ զույգերն առերեսվում են որևէ խնդրի, պատրաստ են անմիջապես հանձնվել։ Եթե դա ամուսնության կործանման պատճառ լիներ, ես ու Բարաքը հիմա վաղուց խզել էինք մեր հարաբերությունները, բայց հիմա մենք շատ ամուր ամուսնություն ունենք»,- նշել է նա։

Օբաման նաև ընդգծել է, որ «Tinder-ում (ծանոթությունների հավելված) չեք կարող երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել»։