Զեմֆիրայի երկրպագուն մահացել է նրա համերգի ժամանակ

Սանկտ Պետերբուրգում կայացած Զեմֆիրայի մենահամերգի ընթացքում մահացել է երգչուհու երկրպագուներից մեկը: Տղամարդուն անգիտակից վիճակում ամբոխից դուրս են բերել տեղում հերթապահող բժիշկները:

Բժիշկները տասը րոպե փորձել են նրան գիտակցության բերել մինչև համերգի անցկացման վայրին մոտեցել է շտապօգնությունը: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին տղամարդը մահացել է սրտի կանգից: Ի դեպ, սա Զեմֆիրայի համարգն էր բավականին երկար դադարից հետո. նա Ռուսաստանում համերգներ չէր ունեցել արդեն երկու տարի: