Ինչո՞ւ է Էվելինա Բլյոդանսի՝ Դաունի համախտանիշով որդու ինստագրամյան էջն արգելափակվել

Ռուս դերասանուհի և հաղորդավարուհի Էվելինա Բլյոդանսն արդեն 8 տարի է, ինչ վարում էր իր՝ Դաունի համախտանիշով որդու ինստագրամյան էջը։
Միկրոբլոգում մայրիկը կիսվում էր որդու առօրյայով, խնդիրներով ու դրանց հաղթահարման ճանապարհներով։ Սակայն ցավոք, էջը արգելափակվել է։ Այդ մասին Էվելինան ժամեր առաջ հայտնել է իր ինստագրամյան հետևորդներին։

«Երեք ամիս անդադար բանակցություններից հետո՝ ապացուցելով, որ Instagram-ում Սյոմայի էջը վարում է նրա հայրը, էջը, միևնույն է, ջնջեցին կանոններին չհամապատասխանելու համար։ Թե ինչ կանոնների, մենք այդպես էլ չհասկացանք։ Անձնագրերի նկարները, աջակցության կենտրոն նամակներն ու անձնական խնդրանքները չօգնեցին։ Անհետ կորել են 220 հազար հետևորդն ու 8 տարվա կյանքի պատմությունը և Դաունի համախտանիշ ունեցող երեխայի հնարավորությունները կարծրատիպային հասարակությունում։ Անհետացել են մեր հոլովակները, որոնք հումորով  ծաղրում էին վախերը։ Անհետացել են մեր սեմինարները, ուր մենք լավ տրամադրությամբ սովորում էինք զարգանալ։ Անհետացել են Սյոմայայի բոլոր ռոմանտիկ պատմությունները, անհետացել է ամեն ինչ»,- իր ինստագրամյան էջում գրել է Էվելինան։