Հայ ամուսնուն թողել է երեխաների մոտ․ ինչպե՞ս է Աննա Խիլկևիչը միայնակ անցկացնում իր հանգիստը

Հայտնի ռուս դերասանուհին իր հետևորդներին է ներկայացրել Ալթայ ճամփորդության տպավորությունները։

Ռուսական կինոյի և հեռուստատեսության աստղ, «Ունիվեր» սերիալի դերասանուհի Աննա Խիլկևիչը երեխաներին թողել է ամուսնու՝ գործարար Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) խնամքի ներքո և առաջին անգամ մեկնել է սոլո-ճամփորդության։ Հանգստի համար նա ընտրել է Ալթայը։

Վերջին օրերին նա պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է տեղադրում Ինստագրամում և պատմում է, որ փորձում է ամրապնդել «Բարձրագույնի հետ կապը»։

«Լրիվ մենակ։ Դեպի Ալթայ։ Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասում։ Շատ էի ուզում այցելել այս երկրամասը, բայց չէի կարծում, որ դա տեղի կունենա այսքան շուտ ու չէի պատկերացնում, որ մենակ կլինեմ։ Բաց աստղերն այլ կեպ դասավորվեցին… Շնորհակալություն սիրելի ամուսնուս, որ մնաց մեր փոքրիկների հետ։ Շատ լավ է, որ դու այդքան… համարձակ ես։ Ձեզ էլ ավելի շատ իմ սիրուց կբերեմ, բոլորիդ»,-մեկնաբանել է նա լուսանկարը։

Դերասանուհու խոսքով՝ ինքը պատրաստվում է «մեդիտացիա անել, ականջ դնել ինքն իրեն և տեսնել բնության ստեղծած գեղեցկությունը»։