Ո՞վ է Գրետա Գերրոն․ նորաձև իտալուհի, ում մասին շուտով կխոսեն բոլորը

Եթե դուք ուշադիր հետևում եք Վենետիկի կինոփառատոնին, ապա հավանաբար նկատել եք գեղեցիկ իտալուհու ՝ գանգուր մազերով և անհատակ աչքերով, ով ներկայացավ Ջորջիո Արմանի զգեստով։ Գեղեցկուհին Գրետա Ֆերոն է՝ մոդել է և սկսնակ դերասանուհի: Հայրենիքում նրան ճանաչեցին այն բանից հետո, ինչ նրան բաժին հասավ նորաձևությանը նվիրված «Պատրաստված է Իտալիայում» սերիալում գլխավոր դերը։
Գրետան իր կարիերն սկսել է 15 տարեկանում և սկզբում զբաղվել է միայն մոդելինգով։ Նա համագործակցել է բազմաթիվ հայտնի մոդելային ու գովազդային գործակալությունների հետ, ինչպես նաև Գրետան համարվում է Armani Beauty-ի դեմքը։ Այժմ Գրետան հաջողությամբ համատեղում է այդ գործունեությունը նաև կինեմատոգրաֆի հետ։

Աշխատանքից ազատ ժամանակ դերասանուհին կարդում, ճանապարհորդում է, ժամանակ անցկացնում իր կենդանիների հետ և բարեգործական նպատակներով գնում Աֆրիկա։
Հեղինակավոր Vogue ամսագիրն անդրադարձել է գեղեցկուհուն ու խորհուրդ է տվել բոլորին հետևել նրա ինստագրամյան էջին՝ հավատացնելով, որ ամենօրյա ոգեշնչումն անխուսափելի կլինի։