Ո՞վ է Ուիլլ Սմիթի որդու նոր սիրեցյալը

Համացանցում քննարկում են 22-ամյա մոդել Սոֆիա Ռիչիի և Ուիլ Սմիթի 22-ամյա որդու՝ Ջեյդեն Սմիթի միջև հնարավոր սիրավեպի մասին լուրերը:
Նրանց սիրավեպի մասին շշուկները տարածվել են այն բանից հետո, ինչ պապարացիները զույգին նկատել են միասին Մալիբուի լողափում: Այնտեղ նրանք այլ հայտնիների ընկերակցությամբ զվարճացել ու լավ ժամանակ են անցկացրել։

«Նրանք ողջ օրն անցկացրել են միասին խաղալով։ Սոֆիան ու Ջեյդենն իրար այնքան էին նայում։ Նրանք միասին լողում էին ու հաճախ էին գրկախառնվում։ Եվ նույնիսկ միմյանց ձեռքերը բռնած էին մտնում ջրի մեջ և դուրս գալիս։ Սոֆիան ամբողջ օրը ժպտում ու կոկետություն էր անում», – պատմել է ինսայդերը։
Սոֆյան և Ջեյդեն լողափից հետո ընկերների հետ միասին ընթրիքի են գնացել հայտնի, աստղային Nobu ռեստորան: