Քանյե Ուեսթը ներկայացրել է կոշիկների նոր հավաքածուից ևս մեկ մոդել, որը կրկին հիասթափեցրել է երկրպագուներին

Մինչ Քանյե Ուեսթը երեխաների հետ անցկացնում է իր կարանտինը, նրա՝ կոշիկի ապրանքանիշի նոր մոդելը համացանցում կրկին դարձել է մեմ։ Օրերս ռեփերը ներկայացրել է Yeezy 450 մոդելը։
Նշվում է, որ հավաքածուի ցուցադրությունն անցկացվելու է դեկտեմբերի 27-ին։ Սակայն սա արդեն հավաքածուի 3-րդ մոդելն է, որը համացանցում ծաղրի է արժանացել նորաձևության սիրահարների կողմից։ Twitter-ի օգտատերերը այն հասցրել են համեմատել ամեն բանի հետ։

Նշենք, որ ավելի վաղ  հավաքածուից երկու նոր մոդելները՝ YZY D Rose-ը և TURRELLIENS-ը երկրպագուների կողմից որակվել են որպես անճաշակ աղբ։
Չնայած շատերը գնահատել են դիզայներների յուրօրինակ մոտեցումը, որովհետև կոշիկները բավականին ինքնատիպ են ստացվել։