KKW Home․ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է թողարկել տան համար նախատեսված ապրանքների սեփական շարքը (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը KKW Beauty կոսմետիկ միջոցների և SKIMS ապրանքանիշի ներքնազգեստների հաջողակ բիզնեսներից հետո պատրաստվում է թողարկել տան համար նախատեսված ապրանքների սեփական շարքը՝ KKW Home-ը, հաղորդում է TMZ-ն։

Աղբյուրը պնդում է, որ 39-ամյա Քարդաշյանի իրավաբանական թիմը փաստաթղթեր է ներկայացրել՝ համոզվելու, որ ապրանքանիշի անվան իրավունքներն արգելափակված են:

Ապրանքանիշի գրանցման փաստաթղթերի համաձայն՝ KKW Home տեսականին կներառի լոգանքի պարագաներ, կահույք, ննջասենյակի և հյուրասենյակի ներքին հարդարանքի պարագաներ։

TMZ-ի հաղորդագրության համաձայն՝ իրապատում շոուի աստղը հետաքրքրված է նաև մոմերի, անուշաբույր յուղերի և օճառների, ինչպես նաև լոգարանի համար նախատեսված այլ իրերի արտադրությամբ։

Քիմ Քարդաշյանը KKW Beauty-ն հիմնադրել է 2017 թվականի հունիսին, իսկ KKW Fragrance օծանելիքների շարքը՝ նույն տարվա նոյեմբերին: 2019-ին Քադաշյանը ներկայացրել է SKIMS ապրանքանիշի ներքնազգեստների հավաքածուն։