Դիանա Մալենկոն լուսանկար է հրապարակել սիրելիի հետ

Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով լուսանկարներ է հրապարակում Սևանից: Ինչպես շատ շատերը, Դիանան ևս այս տարի հանգիստը կազմակերպել է Հայաստանի տարածքում:

Հաղորդավարուհին երկարատև դադարից հետո լուսանկար է հրապարակել նաև սիրելիի՝ Մհերի հետ: Զույգն այս օրերին միասին է անցկացնում ժամանակը։

Արտակարգ դրության այս շրջանում Դիանան զբաղվում է նաև յոգայով, որի ընթացքից, երբեմն, հրապարակումներ է անում: Այս ընթացքում նրա հեռուստատեսային զբաղվածությունը չի տուժել՝ Դիանան շարունակում է վարել «Բարի լույսը», իսկ ահա թատրոնում դեռևս նորություններ չկան։