Երգիչ Dzidzio-ն կրկին հարձակման է ենթարկվել․ ոստիկանությունը գտել է մեղավորներին

Մոսկվայի ոստիկանությունը քրեական վարույթ է հարուցել երգիչ Dzidzio-ի վրա հարձակման գործով, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ի գիշերը Շևչենկովսկի շրջանում:
«Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս միջադեպի հանգամանքները դեռ պարզում են իրավապահները», – հայտնել են Կիևի ոստիկանությունից։
Ինչպես հաղորդվել է, 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Վիկենտի Խվոյկի փողոցում գրասենյակային տարածքի մոտ տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ չարագործները մարմնական վնասվածքներ են հասցրել Dzidzio-ին և հեռացել դեպքի վայրից: Խուլիգանների ինքնությունը պարզվել է, նրանք այլ պետության քաղաքացիներ են։

Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ արտիստը հարձակման զոհ է դառնում։
2019 թվականի հոկտեմբերի 23-ին Կիևի դատախազությունից հայտնել են, որ Կիևի թիվ 7 տեղական դատախազությունը մեղադրական ակտ է ուղարկել դատարան ՝ Ռուսաստանի Դաշնության 24-ամյա քաղաքացուն Dzidzio-ին մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով: