Ինչո՞ւ են Ֆիլիպ Կիրկորովի երեխաները դայակների հետ հեռացել տանից

Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովի երեխաները՝ Մարտին-Քրիստին և Ալլա-Վիկտորիան, հոր հետ չեն ապրում: Տեղեկությունը ՆՏՎ հեռուստաալիքին հայտնել է երեխաների պապիկը՝ Բեդրոս Կիրկորովը:
Պարզվում է՝ երգիչը վերանորոգման աշխատանքներ է սկսել իր առանձնատանը և երեխաներին իրենց դայակների հետ ժամանակավոր բնակության ուղարկել իր համերգային տնօրենի մոտ: Տնօրենի տունը գտնվում է դպրոցի մոտակայքում, որտեղ հաճախում են երեխաները։ Ալլա-Վիկտորիան և Մարտին-Քրիստինը դայակների հետ ոտքով են գնում դպրոց։
«Դայակները նույնպես այնտեղ կապրեն, այնտեղ պայմանները լավ են»,- նշել է երգչի հայրը։

Հիշեցնենք, որ Կիրկորովի երեխաները ծնվել են փոխնակ մորից։ Ալլա-Վիկտորիան ծնվել է 2011 թվականին Մայամիում, իսկ Մարտին-Քրիստինը՝ 2012-ին ԱՄՆ-ում: Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, որ փոփ արքայի երեխաները ստիպված են եղել Գիտելիքի օրն անցկացնել առանց հոր, քանի որ նա այդ ժամանակ Կապադովկիայում էր։