Հանդիսատեսը պահանջում է Դմիտրի Շեպելևին հեռացնել ընտանեկան շոուից

Դմիտրի Շեպելևը դարձել է TNT-ի նոր ընտանեկան շոուի` «Դու ինձ նման ես»-ի հաղորդավարը: Աստղային ծնողները նրա մոտ են գալիս երեխաների հետ, պատասխանում զվարճալի հարցերին, կատակում, մրցում։ Թվում է, թե շոումենը գտել է այն, ինչ վաղուց էր փնտրում։ Սակայն, հանդիսատեսը կտրուկ քննադատել է նրան։
37-ամյա Դմիտրի Շեպելևն ինքն է մտածել նախագծի ձևաչափի ու գաղափարի մասին: Հաղորդավարը խոստովանել է, որ երազում էր իր նախագիծը կյանքի կոչել մոտ 7 տարի առաջ՝ առաջարկելով այն տարբեր հեռուստաալիքներին, բայց ամենուր մերժում էր ստանում։
«Նրանք ասում էին՝ արի հետո, Օլիմպիական խաղերից հետո, Ամանորից հետո, ընտրություններից հետո և այսպես շարունակ»,- հիշում է Շեպելևը։

Եվ վերջապես, շոումենի երազանքն իրականացավ։ «Դու ինձ նման ես» շոուի առաջին թողարկման ժամանակ հաղորդավարը հյուրընկալել է ռեփեր Բաստային դստեր ՝ Մարիայի հետ և դերասան Անտոն Բոգդանովին որդու ՝ Դեմյանի հետ: Ակնհայտ էր, որ հայրերը երեխաների հետ լավ ժամանակ են անցկացնում։ Հանդիսատեսը գնահատել է հայրերի և երեխաների հուզիչ հարաբերությունները, բայցհաղորդավարին քննադատել են։
«Շեպելյովին ուղղակի բացասաբար եմ վերաբերվում։ Նրա պատճառով չեմ էլ դիտի այդ հաղորդումը», «Նրա գործը Առաջին ալիքով բամբասանքներ հավաքելն է»,- նման արձագանքներ են թողնում հետևորդները սոցիալական ցանցերում:
Շատերը սպասում են, թե ինչպես TNT-ն կարձագանքի այս բացասական արձագանքներին, որոնք բավականին շատ են։