Հոնկոնգում ցուցարարները կոչ են արել բոյկոտել «Մուլան» ռեմեյքը, որի դերասանուհին պաշտպանել է ուժայիններին

Դերասանուհի Լյու Իֆեյը, ով գլխավոր դերն է ստանձնել 2020 թվականի «Մուլան» ռեմեյքում, պաշտպանել է հոնկոնգցի ուժայիններին բողոքի ակցիաների դեմ պայքարում: Համապատասխան հայտարարությունը դերասանուհին տեղադրել է սոցիալական ցանցերում։
Իֆեյը հրապարակել Է People’s Daily թերթի լուսանկարներից մեկը ՝ դրան կից նշելով, որ ինքը աջակցում է Հոնկոնգի ոստիկանությանը և այժմ յուրաքանչյուրը կարող է ծեծել իրեն: Նա այդպես է արձագանքել չինացի լրագրող Ֆու Գոխոյի ծեծին, ում ցուցարարները ծաղրել են նման հայտարարության համար:

Դերասանուհու հայտարարությունից հետո նրան մեղադրել են ոստիկանության դաժանությանն աջակցելու մեջ և առաջարկել բոյկոտ սկսել «Մուլանի» ռեմեյքի դեմ: Մի քանի ժամում Twitter – ում հրապարակել են ավելի քան 37 հազար հրապարակում «BoycottMulan» հեշթեգով:
Հունիսի սկզբից Հոնկոնգում զանգվածային բողոքներ են սկսվել օրենսդրական փոփոխությունների դեմ, որոնք իշխանություններին թույլ կտան կալանավորներին և հանցագործությունների մեջ կասկածյալներին փոխանցել Չինաստան, Մակաո և Թայվան: Բողոքների պատճառով վարչակազմը կասեցրել է օրինագծի քննարկումը։
Օգոստոսի 13-ին ցուցարարները գրավել են օդանավակայանի շենքը։ The Guardian-ի տվյալներով ՝ ցուցարարներն այնտեղ են գալիս արդեն մի քանի օր շարունակ։ Այդ պատճառով չեղարկվել են մի շարք չվերթներ։ Բողոքի ընթացքում ցուցարարները պատանդ են վերցրել չինացի լրագրող Ֆու Գոխոյին։ Նա հայտարարել է, որ աջակցում է ոստիկանության աշխատանքին, որից հետո իրեն կապել և ծեծել են մի քանի ժամ շարունակ։ Ոստիկանությունը նրան ազատել է միայն մի քանի ժամ անց։