Մաքսիմ Գալկինը մեկնաբանել է իր և Ալլա Պուգաչովայի բաժանման մասին լուրերը

Հումորիստ Մաքսիմ Գալկինը մեկնաբանել է համացանցում մեծ տարածում գտած այն լուրերը, թե ինքն ու Ալլա Պուգաչովան բաժանվում են: Այս թեմային անդրադարձել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա ինստագրամյան իր էջում լուսանկերներ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է երգչուհին ամուսնուն գրկած լեզուն դուրս հանած ժպտում։

«Չսպասե՛ք, բամբասկոտներ»,- լուսանկարներին կից գրել է Գալկինը։

Ավելի վաղ ռուսական մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, որ զույգը բաժանվել է։ Իսկ երգչուհու նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովը չէր մեկնաբանել այդ լուրերը՝ նշելով, որ ուրիշի անձնական կայնքին խառնվելն ու դա մեկնաբանելը սխալ է։