«Մենք երեք տարեկան ենք»․ Սաթի Կազանովան բացառիկ լուսանկար է հրապարակել իտալացի ամուսնու հետ

37-ամյա Սաթի Կազանովան և նրա ամուսինը՝ Ստեֆանո Տիոցոն այսօր նշում են ամուսնության երրորդ տարեդարձը: Կարևոր օրվա առթիվ երգչուհին հիշել է իրենց ծանոթության խորհրդավոր պատմությունը և լուսանկար հրապարակել իր ինստագրամյան էջում՝ դիմելով ընտրյալին:

Սաթին հայտնել է, որ ճակատագիրն է նրանց կապել: Ապագա ընտրյալին նա տեսել է իր ընկերուհու հարսանյաց խնջույքին: Ուղիղ մեկ տարի անց երգչուհին  ու լուսանկարիչն ամուսնացան: «Մենք երեք տարեկան ենք: 7 սեպտեմբերի, 2017 թ., ՔԿԱԳ գրասենյակ 4, Մոսկվա: Ամուսնուս հետ մեր ծանոթությունը տեղի ունեցավ 2016 թվականի սեպտեմբերի 7-ին՝ նրա եղբոր և ընկերուհուս հարսանիքին: Առանց այն ամենի, ինչի միջով ես անցա, ես պարզապես ի վիճակի չէի ճանաչել և գնահատել քեզ: Ինչպիսի օրհնություն է, որ այդ բոլոր պատրանքներն ու դրամաներն անցյալում են: Հիմա ամեն ինչ լուռ է, կայուն, իրական: Շնորհակալ եմ Աստծուն մեզ համար»,- իրենց արխիվային հարսանեկան լուսանկարին կից գրել է Սաթին։