Նիկաս Սաֆրոնովի 250 կգ քաշով որդին նետվել է մանկական լողավազանն ու վնասվածք ստացել

Հայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովի որդին՝ 29-ամյա ռուս դաշնակահար Լուկա Զատրավկինը թուրքական Բելեկ քաղաքի հյուրանոցներից մեկում հանգստի ընթացքում վնասվածք է ստացել։ Երիտասարդը նետվել է մանկական լողավազանը՝ այն շփոթելով մեծերի լողավազայնի հետ՝ չնկատելով, որ այն այնքան էլ խորը չէ։

«Ես ամբողջ ուժով վազեցի, ցատկեցի ու ծնկներով ընկա լողավազանը, որը հետո ճաքեց։ Մաշկը ծովում արագ է ապաքինվում, հույս ունեմ, որ վնասվածքս երկու-երեք օրից կվերականգնվի»,- նշել է երիտասարդը։ Զատրավկինը «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հետ զրույցի ընթացքում նաև հայտնել է, որ իր ցատկից հետո, լողավազանը փակել են վերանորոգման նպատակով, քանզի Լուկան կշռում է 250 կգ ու լողավազանը պարզապես չի «դիմացել» այդ հարվածին։