Ռոզա Սյաբիտովան առաջին անգամ խոսել է իր ուռուցքի ու վիրահատության մասին

58-ամյա հեռուստաաստղ Ռոզա Սյաբիտովան վիրահատվել է մայրաքաղաքի մասնավոր կլինիկաներից մեկում։ Հաղորդավարուհու մոտ ախտորոշվել է արգանդի բարորակ ուռուցք։ Սյաբիտովան անչափ շնորհակալ է մասնագետներին այն բանի համար, որ օգնել են իրեն հաղթահարել վախը ու անցնել այդ ամենի միջով։
«Եթե չլինեին բժիշկները՝  մասնավորապես մանկաբարձ-գինեկոլոգ Ելենա Դմիտրիևնա Մայվանդին, գլխավոր բժիշկ- կոլոպրոկտոլոգը, վիրաբույժ Միխայիլ Յուրևիչը, հայտնի չէ, թե ինչով կավարտվեր իմ պատմությունը»,- ասել է նա:

Այժմ Ռոզա Սյաբիտովան  ափսոսում է միայն մեկ բանի համար, որ պարբերաբար հիվանդանոց չի այցելել, քանի որ ուռուցքի աճը կարելի էր կանխել և խնդիրը լուծել առանց արգանդի հեռացման:
«Խնդիրն իմ առողջության հանդեպ անուշադրության մեջ է, մանավանդ հիմա, երբ բոլորը կենտրոնացել են COVID-19-ի վրա։ Բայց կան նաև այլ մահացու, վտանգավոր թշնամիներ։ Ես ուռուցք ունեի, բարորակ։ Այն հեռացվել է։ Բայց ես բախտավոր եմ, որ այս ամենը հաջողվել է կանխել ժամանակին։ Հիմա արդեն տանն եմ, վերականգնվում եմ. թարմ օդն ու հարազատ պատերն էլ օգնում են»,-ընդգծել է հեռուստահաղորդավարուհին։